Ադրբեջանը նոտա է հղել Փարիզին, «անցանկալի անձ» հայտարարել 2 դիվանագետի

Ադրբեջանը նոտա է հղել Փարիզին, «անցանկալի անձ» հայտարարել 2 դիվանագետի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26–ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։

Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»՝ «իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի» և Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային «հակասող գործունեության համար», հայտնում է APA-ն։

Պահանջվել է, որ վերանշյալ դիվանագետները լքեն Ադրբեջանի տարածքը 48 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, թե Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատանը նստավայր է հայտնաբերվել, որը, իբր, հետախուզական գործողություններ է իրականացրել։ Մինչ այդ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ֆրանսիայի ծառայությունները բացահայտել են երկրի տարածքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների համար աշխատող լրագրողների։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---