Փամբուխչյան․ Այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա և սուվերեն պետություն է![]() 27 դեկտեմբերի 2023 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը Երևանի ավագանու նիստում, անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի այն հարցադրմանը, թե ինչն են ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ասել է, թե «տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կա և սուվերեն պետություն է», հայտնում է «Առավոտը»։ Մարությանը նիստում, խոսելով քաղաքապետարանի մեծ ծախսերի մասին, ասել էր, թե «ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը»։ «Այդ ականջահաճո, պաթոսային նախադասությունները, որոնք հաճախ հնչում են այս ամբիոնից, կարող է շոյել շատ ու շատ մարդկանց ականջներ, հաճելի լինի լսելը, լայքեր հավաքել, բայց ցավոք սրտի իրականությունն այլ է կամ բերաբախտաբար այլ է։ Իշխանության պատասխանատվությունն ու դերը կայանում է նրանում, որ ինքը դուրս գա պաթոսից և ականջահաճո խոսույթներից և առաջնորդվի երկրի շահերով։ Պարոն Մարության, ձեր հարցին ես պատասխանում եմ, այո, մենք այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ կա և սուվերեն պետություն է»,- ասել է Փամբուխչյանը։ Փամբուխչյանին ուղղել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Եվ միշտ լինելու է, պարոն Փամփուխչյան»։ «Եվ միշտ լինելու է, այո, պարոն քաղաքապետ, ճիշտ լրացում էր»,- հավելել է Փամբուխչյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |