Զախարովա․ Երևանին փորձում են ներքաշել վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ![]() 27 դեկտեմբերի 2023 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են Երևանին վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը։ Նա նաև ասել է, թե Արևմուտքն անտարբեր է «հայ բնակչության ճակատագրի հանդեպ», սակայն Ռուսաստանի համար Հայաստանի բարգավաճումը կարևորագույն նշանակություն ունի, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «2023–ի հեշտ տարի չէր շատ երկրների և աշխարհի շատ ժողովրդների համար։ Այն դյուրին չէր նաև Հայաստանի, մեզ բարեկամ ժողովրդի համար։ Մենք տեսնում ենք Երևանին էլ ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերը։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար»,- ասել է նա։ Զախարովան հավելել է, որ, հաշվի առնելով դաշնակցային բնույթի հարաբերությունները, Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ «Դա իսկապես կարևորագույն նշանակություն ունի մեզ համար»,- ասել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ: Փաշինյանը նաև ասել է, որև ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտություն կա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |