ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Կապանում քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը![]() 10 հունվարի 2024 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ նրանք քննարկել են Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 8–ին, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը գործնական աջակցության համար, որը ցուցաբերվել է ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում: Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Կարևորվել է ՌԴ քաղաքների հետ սերտ կապերի հաստատումն ու զարգացումը։ 2023-ի նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել: Դեկտեմբերի վերջին ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովն ասել էր, որ այն կբացվի «մոտ ապագայում»։ Կապանում գործում է նաև Իրանի հյուպատոսությունը, Ֆրանսիան ևս հայտարարել է այդ քաղաքում հյուպատոսություն բացելու որոշման մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |