ՀՀ-ն Եվրոպոլի հետ գործակցության նոր համաձայնագիր կստորագրի![]() 25 հունվարի 2024 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ 2021թ. Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակներն էին պայքարել միջազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։ Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։ Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։ Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |