Զախարովա․ Մոսկվան Միրզոյանին հերթական անգամ հրավիրել է ՌԴ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը

Զախարովա․ Մոսկվան Միրզոյանին հերթական անգամ հրավիրել է ՌԴ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան մի քանի օր առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հերթական անգամ հրավիրել է ՌԴ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։

«Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր բազմիցս է ուղարկվել՝ սկսած 2023–ի սեպտեմբերից։ Այդ հարցը քննարկվել է նաև տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդակը Երևանին է փոխանցվել բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ–ը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե առաջընթացի բացակայությունը ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում պայմանավորված է Երևանի դիրքորոշմամբ, որին «խորհուրդներ է բաժանում Արևմուտքը»։ Նա նաև ասել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հունվարի 24–ին Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորել էր հայկական կողմին չվերագրել մեղադրանքներ, որոնցում Հայաստանը մեղավորություն չունի: Միրզոյանն այդ մասին ասել է ասուլիսում՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող մեղադրանքին, թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այդ թվում՝ կարգավիճակի, փակվել է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրել է հայտարարություն՝ Ալմաթիի հռչակագրին համապատասխան:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---