Վարչապետին զեկուցել են Արտաքին հետախուզության ծառայության ձևավորման ընթացքի մասին

Վարչապետին զեկուցել են Արտաքին հետախուզության ծառայության ձևավորման ընթացքի մասին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։

Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։

Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։

2023-ի հոկտեմբերին Արտաքին հետախուզության ծառայության պետ է նշանակվել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվել է 2022-ի դեկտեմբերին և ենթակա է վարչապետին։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---