Վարչապետ․ Պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97%-ը ՌԴ հետ էր, հիմա այդպես չի կարող լինել

Վարչապետ․ Պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97%-ը ՌԴ հետ էր, հիմա այդպես չի կարող լինել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում, խոսելով Հայաստանի Զինված ուժերի ռեֆորմների հայեցակարգի բացակայության մասին, ասել է, որ 2022-ի հունվարին այդ հայեցակարգը պատրաստ էր, բայց 2022-ի ձմռանը տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ակնհայտ դարձրին, որ այդ հայեցակարգով չենք կարող առաջ գնալ։

Նա հավելել է, որ ՀՀ պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը ՌԴ–ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել։

«Մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ։

Իրանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե չենք ունենալու։ Վրաստանի հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Միացյալ Նահանգների հետ ի՞նչ անվտանգային հարաբերություններ ենք ունենալու, ունենալո՞ւ ենք, թե՞ չենք ունենալու։ Ռուսաստանի հետ մեր անվտանգային հարաբերությունները փոխվելո՞ւ են, թե՞ չեն փոխվելու, ո՞նց են փոխվելու։ Հիմա մենք մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ի անդամ, թե չենք մնում ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք Ֆրանսիայի հետ ի՞նչ հարաբերություններ ենք կառուցում»,–ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ պետք է ձևակերպել այնպիսի հայեցակարգ, որի իրագործման շուրջ առնվազն ունենք պայմանավորվածություններ, և 2024–ի ընթացքում պետք է այդ հայեցակարգն ավարտին հասցնել։

Խոսելով անվտանգության կոնցեպտի մասին՝ վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ–ի դերին։ Նա նշել է, որ կոնցեպտը եղել է այն, որ մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և Լեռնային Ղարաբաղի խնդիրն էլ միջազգայնորեն ճանաչված կոնֆլիկտ է, մենք Հայաստանի անվտանգության առումով խնդիր չունենք, և հետևաբար՝ պետք է կենտրոնանանք Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու վրա:

«Բայց պարզվեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ոչ միայն չի պատրաստվում Հայաստանի անվտանգության ապահովման առումով պատասխանատվություն ստանձնել, այլև վճռական պահին ՀԱՊԿ–ն ասում է՝ դուք տեսեք, ձեր խնդիրները լուծեք: Այս ամբողջ խոսակցության հետ դա կապ ունի, որովհետև վերջին հաշվով, եթե դուք հարցնեք՝ այս ինչի՞ մասին է խոսքը, այս ի՞նչ ենք մենք քննարկում: Մենք քննարկում ենք կոնկրետ մեր տարածաշրջանում, մեր միջավայրում հնարավորինս քիչ արտաքին օգնություն ստանալու անհրաժեշտությամբ գոյություն ունենալու և լինելու բանաձևը: Մենք սա ենք քննարկում: Այսինքն՝ եթե հիմա Ձեր հարցի տրամաբանությամբ մեկնաբանեմ այն, ինչ ես հիմա ասացի, ես հետևյալն եմ ասում՝ ասում եմ, եկեք, ստեղծենք բանաձև, որը մեզ հնարավորություն կտա այստեղ, այս միջավայրում, այս պայմաններում հնարավորինս ինքնուրույն ապրել և հնարավորինս ինքնուրույն անվտանգություն ապահովել:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---