3 փետրվարի 2024 - 13:13 AMT
ՊՆ ղեկավար․ Զորակոչի մասով մտահոգիչ խնդիրներ կան, շատերը փորձում են խուսափել

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով զորակոչին, ասել է, որ այս առումով մտահոգիչ խնդիրներ կան։

«Այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում։ Ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին դրանով զբաղվել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա խոսել է նաև բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին՝ նշելով, որ նախարարությունը հսկայածավալ աշխատանք է տանում: