Financial Times-ն Արմեն Սարգսյանի գիրքը լավագույն նոր գրքերից մեկն է համարում

Financial Times-ն Արմեն Սարգսյանի գիրքը լավագույն նոր գրքերից մեկն է համարում

PanARMENIAN.Net - Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած The Small States Club («Փոքր երկրների ակումբ») գիրքը Financial Times-ի կողմից ճանաչվել է քաղաքատնտեսական թեմայով լավագույն նոր գրքերից մեկը:

Հեղինակավոր պարբերականը նշել է է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին. «Երբ ռեսուրսներն ուժ և իշխանություն են բերում, քչերն են հակված լինում «մեծ նախանձով» նայել աշխարհագրորեն փոքր տարածքով ազգերին, հայտնում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը։

«Բայց բարդ աշխարհում կառավարումը պետք է ավելի արագաշարժ լինի: Իսկապես, մինչ խոշոր տնտեսությունները մտածում են, թե ինչպես արձագանքել տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական տեղաշարժերին, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փոքր պետությունների ճկունության և ադապտացիայի հետաքրքրաշարժ ու արդիական վերլուծություն է ներկայացնում «Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը» գրքում»:

Արմեն Սարգսյանը դիվանագետի, պետության ղեկավարի իր ճամփորդությունների, հանդիպումների և փորձառության միջոցով ներկայացնում է տարբեր փոքր երկրներ, այդ թվում Սինգապուրը, ԱՄԷ-ն, Էստոնիան, Իռլանդիան և Բոտսվանանփորձելով բացահայտել, թե ինչպես նրանք վերածնվեցին այն պարագայում, երբ դա հավանական չէր թվում:

Այսպիսով, որո՞նք են հաջողված երկրների դասերը: Ըստ Արմեն Սարգսյանի, հիմնական բաղադրիչներն են ինքնության ուժեղ զգացողությունը, նպատակի գիտակցումը, արդյունավետ կառավարումը, իրավասու առաջնորդները, որոնք ներգրավված են ռազմավարական և պրագմատիկ որոշումների կայացման մեջ:

Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները»,–ասվում է հոդվածում։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---