Վարորդական տուգանքները զեղչելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Վարորդական տուգանքները զեղչելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է վարորդական տուգանքները զեղչելու մասին նախագիծը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծում փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքների նվազեցմանը, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը։

Ըստ նախագծի՝ եթե քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների համար Roadpolice.am-ով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս։

Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70%-ը, մյուս մասը կհամարվի վճարված։

Եթե տուգանքների հետ կապված կուտակված պարտքեր կան, քաղաքացին իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50%-ը վճարելու դեպքում պարտքը կզրոյացնի։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---