Կիրակի օրերին կարմիր գծերում կայանելն անվճար կլինի

Կիրակի օրերին կարմիր գծերում կայանելն անվճար կլինի

PanARMENIAN.Net - Կիրակի օրերին կարմիր գծերով կայանատեղերն կլինեն անվճար։ Երևանի ավագանին արտահերթ նիստում կողմ է քվեարկել վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գծերով նշված) կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։

Կողմ էր ավագանու 34 անդամ, հայտնում է Aysor.am-ը։

«Այս որոշումն իրապես ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե էլ հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարներ հավաքելու համար չեն արվում։ Սրանք հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակ։ Կիրակի օրերին նման խնդիր չկա, հետևապես, կողմ ենք, որ կիրակի օրերին կարմիր գծերն անվճար լինեն»,-հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

2024-ի հունվարի 1–ից գործում են ավտոկայանատեղիների տեղական վճարների նոր դրույքաչափեր։ Երևանում սահմանվել են Ա և Բ գոտիներ: Ա գոտի՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18,000 դրամ, մեկ տարվա համար՝ 160,000 դրամ։

Բ գոտի՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար` 200 դրամ, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24,000 դրամ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---