Պապոյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հնարավոր հանդիպման մասին․ Ցանկացած կոնտակտ ողջունում ենք

Պապոյանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հնարավոր հանդիպման մասին․ Ցանկացած կոնտակտ ողջունում ենք

PanARMENIAN.Net - ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, պատասխանելով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ողջունում են ցանկացած կոնտակտ։

Ավելի վաղ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպում։

«Ցանկացած կոնտակտ, որը միտված է և կնպաստի խաղաղության գործընթացի ամրապնդմանը, մենք ակնհայտորեն չենք խորշում, ողջունում ենք»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հայտնել է, թե տեղյակ է, որ հանդիպումը կարող է լինել Միջխորհրդարանական միության շրջանակներում և խորհուրդ տվել մի փոքր սպասել:

Պապոյանը հայտնել է, որ Հայաստանը խնդիրները պետք է լուծի իր ուժերով, իսկ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ՀՀ ներքին գործն է։

Նա նաև որևէ արտառոց բան չի տեսնում, որ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստին Ալեն Սիմոնյանը չի մասնակցել: Պատգամավորի խոսքով՝ վարչության այն անդամները, որոնք ավելի կարևոր պետական գործեր են ունենում, չեն կարողանում մասնակցել կուսակցական նիստերին, որովհետև պետությունն ավելի կարևոր է, քան կուսակցությունը:

Ըստ Պապոյանի, լինում են դեպքեր, երբ վարչության անդամներից ոմանք անձնական որոշակի պատճառներով բացակայում և այդտեղ որևէ արտառոց բան չկա։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---