Մարուքյան․ Ալիևը քվեարկել է Ստեփանակերտում՝ իրավունք չուներ, այդտեղ երբեք գրանցված չի եղել

Մարուքյան․ Ալիևը քվեարկել է Ստեփանակերտում՝ իրավունք չուներ, այդտեղ երբեք գրանցված չի եղել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևի քվեարկությանն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայաթափված Ստեփանակերտում, նշել է, որ Ալիևը քվեարկել էմի քաղաքում, որտեղ երբեք գրանցված չի եղել և իրավունք չուներ քվեարկելու, ըստ ադրբեջանական օրենսդրության։

Նա նշել է, որ Ալիևը գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցող չկա, և քվերակել, ինչին միջազգային հնարությունը լուռ է հետևում։

«Այսօր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների շրջանակում Իլհամ Ալիևն իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում և, ադրբեջանական օրենսդրության համաձայն, այնտեղ քվեարկելու իրավունք չուներ։ Հատկանշականն այստեղ այն է, որ Ալիևը նախ չհրահրված պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո այն մարդկանց էթնիկ զտում իրականացրեց, որոնց անվանում էր Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցող չկա, և քվեարկել է ընտանիքի հետ»,- գրել է Մարուքյանը։

Մարուքյանը նշել է, որ միջազգային հանրությունը նախ լուռ հետևում էր խաղաղ ժողովրդի դեմ չհրահրված հարձակմանը, ապա ավելի քան 100,000 մարդու էթնիկ զտմանը, իսկ հիմա էլ Ադրբեջանի պահանջով սկսել է էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտը «Խանքենդի» անվանել։

«Սակայն, բոլոր միջազգային օրենքներով, այդ թվում Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորություններով, տեղանունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության համաձայնության։

«Բայց դե ինչի՞ մասին ենք խոսում, երբ հիմա էլ պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտման ենթարկված քաղաքում՝ նույնիսկ չսպառնալով միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի մյուս անդամները քվեարկել են ադրբեջանական ագրեսիայի և հայերի էթնիկ զտման արդյունքում ամայացած Ստեփանակերտում, որտեղ ընտրատեղամաս է բացվել։

Photo. TASS
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---