Բաքվում ՌԴ դեսպանը՝ տրանսպորտային միջանցքի մասին․ՌԴ–ն պատրաստ էր արագ և իր միջոցներով վերականգնել երթուղին, բայց ՀՀ-ն ձգում է բանակցությունները![]() 12 փետրվարի 2024 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը «Իզվեստիային» տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, ասել է, որ Մոսկվան պատրաստ էր արագ վերականգնել երթուղին, սակայն ՀՀ-ն ձգձգում է բանակցությունները։ Նրան հարցրել են, թե ինչ առաջընթաց կա «Ադրբեջանի հիմնական մասից դեպի իր էքսկլավ Նախիջևան տանող տրանսպորտային միջանցքի իրականացումից, որը պետք է վերահսկի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ «ՌԴ–ն պատրաստ էր բավականին արագ և իր գումարով վերականգնել այդ երթուղին։ Տարբեր, ինձ համար ոչ այնքան հասկանալի պատճառներով, հայկական կողմը ձգձգում է բանակցությունները»,–ասել է նա։ Նա նաև նշել է, որ այդ թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ «Այդ թեման շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար։ Դա կայուն տրանսպորտային երթուղու, տրանսպորտային ուղիների առկայություն է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ բոլոր կապերը խզվել են, անջատվել է էլեկտրականության մատակարարումը Նախիջևան։ Ուստի Ադրբեջանի համար այդ երթուղու (մոտ 46 կմ) անվտանգությունն աբստրակտ թեմա չէ»,–ասել է նա։ Դեսպանը հավելել է, որ այդ երթուղում կան թունելներ, նաև կամուրջ։ Նա հավելել է, որ այժմ իրականցվում է Իրանով անցնող տարբերակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |