Վարդենիսցիները կրկին փակել են ճանապարհը․ Մարզպետի հետ հանդիպումից գոհ չեն![]() 12 փետրվարի 2024 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Վարդենիսի և հարակից համայնքների բնակիչներն առավոտից փակել էին դեպի Երևան տանող ճանապարհը։ Նրանք բողոքում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ` ասելով, որ դրանով սահմանային բնակիչների առանց այդ էլ ոչ հեշտ կյանքն ավելի է բարդանում: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները բացել էին ճանապարհը՝ մարզպետին հանդիպելու ակնկալիքով։ Սակայն մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո վարդենիսցիները կրկին փակել են դեպի Երևան տանող ճանապարհը։ Ակցիա իրականցնողներին չեն բավարարել մարզպետի պատասխանները, գրում է Sputnik Արմենիան։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցրել է, որ իր հետ հանդիպմանը մասնակցել է 300–ից ավելի մարդ, որոնց նա ներկայացրել է բարեփոխման ծրագիրը և նաև այն, որ նրանք որևէ դժվարության առաջ չեն կանգնելու։ «Անձնագրային բաժինը դեռ երկու–երեք ամիս էլի շարունակելու է աշխատել։ Այդ ընթացքում թվայնացման աշխատանքներ են իրականացվելու։Եթե ամբողջությամբ չհասցնենք անել դա, ապա շրջիկ անձնագրային կետեր ենք ունենալու, որոնք կգան տեղում այդ ծառայությունները կմատուցեն մարդկանց` մինչև բարեփոխումն ամբողջովին կիրականացվի»,– ասել է նա։ Թե ինչու իր հետ հանդիպումից հետո մարդիկ կրկին որոշեցին փակել ճանապարհը, Սարգսյանի համոզմամբ պատասխանը մեկն է նեղ անձնական շահեր կան։ Այն դիտարկմանը, որ քաղաքացիների մտավախությունն այն է, որ անձնագրային բաժինը հանվում է, քանի որ առաջիկայում նախատեսվում է Վարդենիսի տարածքները հանձնել, Սարգսյանը կարճ արձագանքել է. «Լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |