Բաքուն «լրջորեն մտահոգված է» ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության գործունեությամբ․ ԵՄ դեսպանին ԱԳՆ են կանչել![]() 12 փետրվարի 2024 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Բաքուն «լրջորեն մտահոգված է» ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության գործունեությամբ։ Փետրվարի 12–ին Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոյին կանչել են այդ երկրի ԱԳՆ։ Ըստ Ադրբեջանի, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործողությունները «հակասում են այդ առաքելության մասին պայմանավորվածություններին», գրում է Haqqin.az-ը։ Նշվում է, թե «առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»: ԵՄ դեսպանին ասվել է, որ առաքելությունը դարձել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալ», որը նպաստում է տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։ Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն ափսոսանք էր հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության դեմ ադրբեջանական քարոզչության մեղադրանքների կապակցությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |