Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա 6 մայիսի 2009 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա: Այդ մասին վկայում են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հետազոտությունների արդյունքները, որոնք նպատակ ունեին պարզելու ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ մակրոտնտեսական իրադրության վրա:Ինչպես հաղորդել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Մանուկ Հերգնյանը Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, հարցված տնային տնտեսությունների 44 տոկոսի մոտ նկատվել է եկամուտի նվազում, 15 տոկոսի մոտ` աշխատավարձի ուշացումներ, 11 տոկոսը հայտնվել են հարկադիր գործազրկության մեջ, իսկ 7 տոկոսը կորցրել է աշխատանքը: Հերգնյանի խոսքերով, եկմուտների կրճատումն արձանագրվել է 11-25 տոկոսի սահմաններում, դրա հետ մեկտեղ կրճատումների առավել բարձր մակարդակ գրանցվել է Երեւանում, որտեղ 40 տոկոս հարցվածներ նշել են, որ ընտանիքների եկամուտները նվազել են 26-50 տոկոսով: Հետազոտական կենտրոնի նախագահը նշեց, որ հարցվածների մոտ 80 տոկոսը նախընտրությունը տալու է ավելի էժան ապրանքներին: «Եւ միայն տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը լավատես էին եւ համոզմունք էին հայտնում, որ ճգնաժամը կհաղթահարվի մոտ ժամանակներս»,- ավելացրել է Հերգնյանը: Հարցմանը մասնակցել է 1000 տնային տնտեսություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |