Փաշինյան․ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց պարտավորությունները խախտել են, ճղել-գցել մի կողմ

Փաշինյան․ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իրենց պարտավորությունները խախտել են, ճղել-գցել մի կողմ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ասել է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության կետերով իրենց պարտավորությունները խախտել են՝ «ճղել-գցել են մի կողմ», ԼՂ-ում հայ չկա։

Նա նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր, այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա նաև ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում, հայտնում է Արմենպրեսը։

Փաշինյանն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի խոսույթին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել: Չկա այդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին: Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վտանգներին՝ վարչապետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի օգտագործած խոսույթն արդեն ազդանշան է դրանց առկայության մասին:

«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա (վտանգները-խմբ.) նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի» ստեղծման պատճառներից մեկը ո՞րն է. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։

Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի՝ 9-րդ կետում չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետին հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և ՌԴ-ն, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա:

Դա նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակել է Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---