Պեսկով․ Ուկրաինայի հարցում ՀՀ հետ համաձայն չենք՝ Մոսկվան կշարունակի բացատրել իր իրավացիությունը

Պեսկով․ Ուկրաինայի հարցում ՀՀ հետ համաձայն չենք՝ Մոսկվան կշարունակի բացատրել իր իրավացիությունը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ, ասել է, որ ՌԴ և ՀՀ դիրքորոշումները Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են և որ Մոսկվան կշարունակի համառորեն բացատրել իր իրավացիությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին, ասել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։

«Իրոք, մենք տրամագծորեն տարբեր տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Դա մեր հայ բարեկամների լավ հայտնի դիրքորոշումն է։ Մենք այդ հարցում նրանց հետ համաձայն չենք և համառորեն շարունակելու ենք պարզաբանել մեր իրավացիությունը»,–ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ–ը։

Փաշինյանը նաև ասել է, որ Ալմաթիի հռչակագիրը, որի մասին այդքան խոսվում է հայ–ադրբեջանական կարգավորման համատեքստում, վերաբերում է բոլորին՝ փաստաթուղթը ստորագրած ԽՍՀՄ նախկին 13 հանրապետություններին, այդ թվում Ուկրաինային և ՌԴ–ին։

Photo. Reuters
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---