Բաքուն «միջազգային հանրությանը մոլորեցնող» է անվանել Փաշինյանի հայտարարությունները և խոսել ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին

Բաքուն «միջազգային հանրությանը մոլորեցնող» է անվանել Փաշինյանի հայտարարությունները և խոսել ՀՀ սահմանադրությունը փոխելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա արել է Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, և դրանք «միջազգային հանրությանը մոլորեցնող» անվանել։

«Չնայած, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ փետրվարի 17–ին տեղի ունեցած հանդիպումը օգտակար էր և անցել է կառուցողական մթնոլորտում, չնայած հարաբերությունների կարգավորման , սահմանազատման և խաղաղության պայմանագիր կնքելու կոչերին, Հայաստանի վարչապետը հանդես է եկել միջազգային հանրությանը մոլորեցնող հայտարարություններով»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ պաշտոնական Բաքվի, Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը չսատարեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, «անուղղակի ապացույց է Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային նկրտումների շարունակության»։

«Ուստի անհրաժեշ է վերացնել մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հավակնությունները Հայաստանի սահմանադրության մեջ և օրենսդրական ակտերում»,–ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։

Նա նաև անհիմն է անվանել հայկական կողմի այն պնդումները, որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերը՝ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին։

Հաջիզադեն Երևանին ուղիղ կառուցողական բանակցությունների կոչ է արել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---