Երեւանում տեղի կունենան Գիա Կանչելուն նվիրված օրեր 6 մայիսի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - «XXI դարի հեռանկարները» միջազգային փառատոնի կողմից իրականացվող »«Վիլնյուսը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է» փառատոնի շրջանակներում, մայիսի 6-9-ը Երեւանում տեղի կունենան վրացի կոմպոզիտոր Գիե Կանչելուն նվիրված օրեր: Միջոցառումներիմ մասնակցելու նպատակով Երեւան կայցելի հայտնի ջութակահար եւ «Կրեմերատա Բալտիկա» նվագախմբի ղեկավար Գիդոեն Կրեմերը:Գիա Կանչելուն նվիրված օրերի բացումը տեղի է ունեցել մայիսի 6-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերագսրահում: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ «Սերենադա» կամերային նվագախումբը, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն եւ ալտահար Մակսիմ Ռիզանովը կատարել են Գիա Կանչելու «Silence Prayer» եւ «Liturgy» սիմֆոնիկ կոմպոզիցիաները: Երկրորդ օրը` մայիսի 8-ին Կամերային երաժշտության տանը վրացի կոմպոզիտորի «Sio», «Ex Contranio» եւ «Broken chant» ստեղծագործությունները կհնչեն «Հովեր» կամերային երգչախմբի, Գիդոն Կրեմերի եւ Անդրես Մուստոնենայի կատարմամբ: Գիա Կանչելուն նվիրված օրերը կավարտվեն մայիսի 9-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգասրահում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ եւ «Lone Stone», «Fingerprint» եւ «Styx» ստեղծագործությունների կատարմամբ: «Վիլնյուսը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է» փառատոնը մեկնարկել է փետրվարի 12-ին Երեւանում: Փառատոնի շրջանակներում Երեւանում փետրվարի 12-14-ին տեղի են ունեցել համերգներ դիրիժոր եւ թավջութակահար Դավիդ Գերինգասի եւ Ինգրիդա Ռուպայտեի (ջութակ), Տեպրաշ Գենյուշասի (դաշնամուր) մասնակցությամբ: Իսկ վերջերս մայիսի 3-4-ը, «XXI դարի հեռանկարները» փառատոնի աջակցությամբ Երեւանում տեղի է ունեցել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը` երիտասարադ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ դաշնակահար Դենիս Մացուեւի հետ միասին: Բացի սիմֆոնիկ երաժշտությունից, Գիյա Ալեքսանդրովիչ Կանչելին լայն հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերի համար գրած երաժշտությամբ, ինչպիսիք են «Միմինո»-ն եւ «Կին-ձա-ձա»-ն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |