Մահացել է Նիկոլայ Ռիժկովը![]() 28 փետրվարի 2024 - 10:35 AMT PanARMENIAN.Net - 95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: 2008-ի դեկտեմբերին նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ արժանացել էր ՀՀ ազգային հերոսի կոչմանը։ 1985-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |