Ռոստելեկոմը՝ Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծի աջակից

Ռոստելեկոմը՝ Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծի աջակից

PanARMENIAN.Net - Կարևորելով սոցիալական պատասխանատվության նախագծերի դերը՝ Ռոստելեկոմ Հայաստանը հանգանակել է 3 մլն դրամ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին՝ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում երեխաների զարգացման և վերականգնման ծառայություններ ներդնելու աշխատանքներ իրականցնելու համար։

Մեղրիի տարածաշրջանում 2500 երեխա է ապրում, որից 200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Մեղրիի ՏՄԿ-ի տարածքում կատարել շին-վերանորոգման աշխատանքներ, կահավորում՝ ստեղծելով պայմաններ համապատասխան բուժօգնություն տրամադրելու համար, ինչպես նաև իրականացնել մասնագետների վերապատրաստում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Ռոստելեկոմ Հայաստանը կրկին անգամ ներգրավված է մի շատ կարևոր սոցիալական նախագծում՝ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների բուժօգնությանն օժանդակելու համար։

Այս նախագիծը մեծ արձագանք գտավ մեզ մոտ, քանի որ դրա իրականացման արդյունքում Մեղրիի, Ագարակի և տարածաշրջանի գյուղերի երեխաները կօգտվեն վերականգնողական բազմապրոֆիլ ծառայություններից:

Ուրախ ենք, որ ծրագիրը բարձր է գնահատվել նաև ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, որը պատրաստակամություն է հայտնել իրականացնել վերականգնողական ծառայությունների փոխհատուցումը պետական պատվերի շրջանակներում» - նշել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ ավարտը նախատեսվում է 2024-ի գարնանը: Ծառայությունների մատուցման աշխատանքները կսկսվեն 2024-ի աշնանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---