ԵԽ կոչը ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները![]() 29 փետրվարի 2024 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց՝ կոչ անելով ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Զեկույցներից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արվում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»,–ասվում է գրառման մեջ։ Հունվարին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձև էր ընդունել Ֆրանսիայի Սենատը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |