ՀՀ նախագահն Էրբիլում է․ Կհանդիպի Բարզանիի հետ

ՀՀ նախագահն Էրբիլում է․ Կհանդիպի Բարզանիի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Էրբիլ։ Օդանավակայանում նախագահին դիմավորել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանին:

Էրբիլում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի, նախագահ Նեչիրվան Բարզանիի, փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիի հետ, հայտնում է Արմենպրեսը։

Վահագն Խաչատուրյանը կայցելի նաև Էրբիլի պատմական միջնաբերդ, շրջայց կկատարի Աինկավայի հայկական եկեղեցում։

Այցի ավարտին ՀՀ նախագահը կհանդիպի Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
---