Վթարվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը․ Ջրամատակարարման գրաֆիկը խախտվել է

Վթարվել է «Արզնի 2-Երևան» ջրատարը․ Ջրամատակարարման գրաֆիկը խախտվել է

PanARMENIAN.Net - Մարտի լույս 10–ի գիշերը վթարվել է «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարը։ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

Նշվում է, որ թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտևի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի հետևանքով մարտի 10-ին` ժամը 21.00-ից դադարեցվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17-24, 26 շենքերի, Ադոնցի 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյան 1-64/1 շենքերի, 1/2-101 անհատական տների, Մալխասյանց փողոցի, Վրացական 4-10 շենքերի և 4-րդ նրբանցքի, Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյան 1-24Բ շենքերի, 2-136/2 անհատական տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 անհատական տների, Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայսի, Սոսեի, Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի, Աղբյուր Սերոբի, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը:

Նախատեսվում է տարածքների ջրամատակարարումը վերականգնել մարտի 11-ին ժամը 21.00-ին:

Մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---