Բեգլարյան․ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը միջազգային իրավունքի խախտում է![]() 11 մարտի 2024 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանում ակտիվ ազդարարվող հարցազրույցներին ԱՀ նախկին ղեկավարների հետ, հայտարարել է, որ դա միջազգային իրավունքի խախտում է։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։ «Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը։ Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց իրավական պաշտպանության հնարավորությանը։ Հիմա էլ ստիպում են նրանց հարցազրույց տալ։ Պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով ևս հանցագործություն է»,–գրել է նա։ Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշել է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ վկայում է համայնքը ոչնչացնելու մտադրության մասին»,-նշել է Բեգլարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի ղեկավարների, մասնավորապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնցականյանի հետ, հարցազրույցները հեռարձակվելու են մարտի 28–ին։ Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |