Բաքվում տագնապած են․ Քաղաքի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառել![]() 11 մարտի 2024 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական ցանցերում ադրբեջանական տիրույթում լուրեր են տարածվել, թե Բաքվի կենտրոնում Հայաստանին առնչվող գրքեր են վաճառվում։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ անհայտ անձանց կողմից նման բովանդակության գրքերի վաճառքի առնչությամբ հետաքննություն է սկսվել, գրում է ադրբեջանական APA-ն։ Նշվել է նաև, որ հետաքննության արդյունքների մասին հանրությունը կիրազեկվի։ Մեկ այլ ադրբեջանական լրատվամիջոց՝ Minval.az-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ գրքույկների վրա լատինատառ գրված է՝ ditord: Նշվում է նաև, որ ՆԳՆ–ն միջոցներ է «ձեռնարկում հայկական քարոզչության դեմ»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |