ՀԱՊԿ–ը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին![]() 12 մարտի 2024 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին։ Նա նշել է, որ ավանդաբար կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահ ուղղությանը։ «Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջող են իրենց դրսևորել 2022–ի հունվարին (Ղազախստանում ապակայունացման ժամանակ)։ Սակայն, ՀԱՊԿ–ը միտված է ընդլայնելու իր մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին նաև իր պատասխանատվության գոտուց դուրս»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Տասմագամբետովն ընդգծել է, որ խաղաղապահ գործունեության ընդլայնումն անհնար է առանց միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ–ի հետ սերտ համագործակցության։ Նա նշել է, որ, օրինակ, Ղազախստանը մասնակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Արևմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյում, Լիբանանում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |