ՔՊ-ական պատգամավոր․ Այդ 4 գյուղերը մեր քարտեզներում չկան, ուրեմն մերը չեն

ՔՊ-ական պատգամավոր․ Այդ 4 գյուղերը մեր քարտեզներում չկան, ուրեմն մերը չեն

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղ հանձնելու ադրբեջանական պահանջին, ասել է, որ այդ գյուղերը Հայաստանի տարածքի մեջ չեն, եթե մեր տարածքի մեջ չեն՝ ուրեմն մերը չեն։

Նա հավելել է, որ վարչապետը ասուլիսում հստակ ասել է, որ այդ 4 գյուղերը մեր քարտեզներում չկան, գրում է «Փաստինֆոն»։

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ մենք պետք է այդ գյուղերը տանք՝ նա պատասխանել է՝ ոչ։

«Եթե մեր տարածքի մեջ է՝ մեր տարածքի մեջ է, եթե մեր տարածքից դուրս է՝ ուրեմն մերը չի։ Այն գյուղերը, որոնք Ադրբեջանն ուզում է՝ Հայաստանի տարածքի մեջ չի, եթե մեր տարածքի մեջ չի՝ ուրեմն մերը չի։

Հիմա դուք վռազում եք, քննարկում ենք։ Օրինակ, Ոսկեպարի ճանապարհն այնպես է, որ մեր մի տարածքից մինչև մյուս հատված գնալու համար ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ, հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը։ Պետք է քննարկումներ ունենանք, թե Արծվաշենը ինչի դիմաց պետք է փոխանակվի։ Նույնը Տիգրանաշենում է։ էլի նորից անցնում է իրենց նախկին տարածքով։ Հիմա քննարկումներ են տեղի ունենում։

Մենք ոչ մի բան չենք հանձնել։ Դուխներդ տեղը պահեք»,-ասել է պատգամավորը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Չեմ բացառում, որ դելիմիտացիան կսկսվի Տավուշից

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---