Սանոսյան․ Որոշ տեղերում մեր ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են՝ գուցե վերակառուցելու հարց առաջանա

Սանոսյան․ Որոշ տեղերում մեր ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են՝ գուցե վերակառուցելու հարց առաջանա

PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, խոսելով սահմանազատման մասին, ասել է, որ դելիմիտացիան և դեմարկացիան նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը: Նրա խոսքով՝ որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու:

Նա նաև ասել է, որ որոշ հատվածներում մեր ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են՝ գուցե վերակառուցելու հարց առաջանա, հայտնում է Aysor.am-ը։

«Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա: Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավականին մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,-նշել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ասուլիսում հնչած առաջին հարցին, անդրադարձել է Ադրբեջանի պահանջին՝ «4 գյուղ վերադարձնելու վերաբերյալ»։ Նա ասել է, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի որևէ գյուղ հանձնելու մասին։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշից։ Նա նշել է, որ եթե ՀՀ կոմունիկացիաները ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ունեցած սահմաններից դուրս են, ուրեմն դրանք պետք է վերակառուցել, որպեսզի անցնեն ՀՀ դե յուրե տարածքով։ Նա հավելել է, որ պետք է գնալ, հողի վրա տեսնել, թե այդ գիծը որտեղով է անցնում։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---