Զախարովա․ ՌԴ սահմանապահների հեռացումը «Զվարթնոցից» չի նպաստի ՀՀ անվտանգությանը

Զախարովա․ ՌԴ սահմանապահների հեռացումը «Զվարթնոցից» չի նպաստի ՀՀ անվտանգությանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ հայտարարությունները «Զվարթնոց» օդանվակայանում ՌԴ սահմանապհների մասին և նրանց աշխատանքի դադարեցումը չի նպաստի ՀՀ անվտանգությանը։

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կընդունվեն միջգերատեսչական մշակման արդյունքում, և, նախնական առումով, կցանկանայինք նշել, որ վերոնշյալ հայտարարությունները հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և հավաստիացումների ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունը բխի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուս ուսի տված արդյունավետ լուծել են ռուս և հայ սահմանապահները»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ հայկական կողմի համապատասխան ծանուցումը «ուղարկվել է գերատեսչական գծով»։

«Դիվանագիտական կանալներով մենք ոչինչ չենք ստացել»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու պահանջին, ասել է, որ Երևանը տեղեկացրել է ՌԴ–ին, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից ինքնուրույն կիրականացնի սահմանային ավտանգության պաշտպանությունն օդանավակայանում։ Վարչապետը դա աշխատանքային գործընթաց է անվանել և նշել է, որ այդտեղ աշխարհաքաղաքական հիմնավորում պետք չէ փնտրել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---