Ադրբեջանում ԵԽ ընդունած բանաձևն անվանել են «անհիմն և կանխակալ»![]() 14 մարտի 2024 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում դժգոհությամբ են ընդունել Եվրախորհրդարանի ընդունած «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը՝ անվանելով այն «անհիմն և կանխակալ»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։ Ըստ նրա, բանաձևն Ադրբեջանի հանդեպ «երկակի չափանիշների վառ դրսևորում է» և Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի» շարունակությունը, գրում է Haqqin.az-ը։ «Բանաձևում առկա անհեթեթ և վիրավորական արտահայտությունները, որոնք հակասում են միջազգային հարաբերությունների նորմերին և դուրս են քաղաքական և էթիկայի նորմերից, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գաղափարները, վկայում են այդ փաստաթուղթն առաջադրած Եվրախորհրդարանի պատգամավորների իրական էության մասին»,–ասել է Հաջիզադեն։ Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Բանաձևը դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և դրա որոշ հատվածների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |