Աշտիանի. Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր![]() 14 մարտի 2024 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին մարտի 13–ին կառավարության նիստում հայտարարել է, որ Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր։ «Պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով մենք հանդիպումներ ենք անցկացրել տարբեր երկրների հետ», - ասել է նա՝ շեշտելով նաև Հայաստանի անունը, հայտնում է «Ազատությունը»։ Աշտիանին ասել է, որ Թեհրանը հասել է ինքնաբավության անօդաչու թռչող սարքերի շարժիչների արտադրության ոլորտում՝ ընդգծելով, որ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալները վերջին երկու տարվա համեմատ աճել է 4-5 անգամ։ «Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու ներկա իրավիճակը՝ առաջիկա տարիներին այդ ծավալները կավելանան՝ կախված արտադրվող զենքերից ու ներկայացվող նորամուծություններից», - հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հիմա Թեհրանն աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա։ Ավելի վաղ Իրան էր այցելել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, որի այցից հայկական կողմը մանրամասներ չի հաղորդել։ Նշվել է, որ Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |