Սունակը հուսով է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնեքեն մինչև նոյեմբեր![]() 14 մարտի 2024 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հույս է հայտնել, որ մինչև նոյեմբեր Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։ Այդ մասին ասվում է ՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված Սունակի նամակում։ Նամակն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, հայտնում է Minval.az-ը։ Նա նշել է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ «Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր, երբ անցկացվելու է COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս) կոնֆերանսը»,- ասվում է Սունակի ուղերձում։ Ավելի վաղ, որպես բարի կամքի քայլ Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |