ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։