Ղազարյան. Մայրուղիներին նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ կներդրվի![]() 26 մարտի 2024 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մայրուղիներին նախատեսվում է նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այդ մասին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ «Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Ըստ Ղազարյանի՝ կթարմացվեն նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |