ՊԵԿ. Հարկային պարտավորությունները կներվեն![]() 26 մարտի 2024 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023-ի հոկտեմբերի 25-ին ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը: Մասնավորապես, ի թիվս դադարման այլ հիմքերի, նախատեսվում է, որ․ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Հարկային Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով հարկային պարտավորությունները դադարում են, եթե երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի: Կոմիտեն հայտնում է, որ փոփոխություններով պայմանավորված` հարկային մարմնի կողմից կնախաձեռնվի վերոնշյալ հիմքերով հարկային պարտավորությունների դադարեցման գործընթաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |