Աբրահամյան․ Եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից![]() 26 մարտի 2024 - 19:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե երկրի թիվ մեկ զինվորականը, ասում է «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը: Իսկ կարո՞ղ է՝ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին: Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է՝ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը հերթական անգամ գնալու միակողմանի զիջման: Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» են ասելու, թե ես չէի ուզում քաղաքական իշխանությունը հանձնեց: Համենայն դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա։ Իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», պատասխանել է․«Մենք հող հանձնող չենք»» Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |