Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, պնդում է Բերնար Ֆասիեն 7 մայիսի 2009 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք պատրաստվում ենք բեկման, սակայն դեռեւս չենք հասել դրան»,-լրագրողներին է ասել Ֆասիեն հինգշաբթի Պրահայում:Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է, որ սխալ կլինի պնդել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա: «Մենք հուսով ենք, որ նման հանդիպումների ժամանակ մենք կկարողանանք հաստատել որոշ ձեռքբերումներ, որ հիմնված են նախարարների այսօրվա պայմանավորվածությունների վրա»,-ասել է Ֆասիեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Պրահայում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանատանը, որտեղ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այսօրվա բարձր մակարդակի հանդիպումը չորրորդն է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ցյուրիխում այս տարվա հունվարին: Առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հունիսին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |