Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը![]() 30 մարտի 2024 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու ԿԳՄՍ նախարարի հրամանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եղիազարյանը: «Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով«–գրել է նա։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 27-ին լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրն՝ առանց իր թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։ ԿԳՄՍ-ն պարզաբանել էր, թե նախարարը չէր հաստատել Եղիազարյանի՝ թումանյանական թեմայով Լատինական Ամերիկայում գիտաժողովների մասնակցելու թույլտվության խնդրանքը։ Իսկ նա երկրորդ անգամ դիմելուց հետո չի սպասել նախարարության պատասխանին և առանց հրամանի ու թույլտվության ինքնակամ մեկնել է երկրից։ Թանգարանում տարբեր պաշտոններում 14 տարի աշխատած Եղիազարյանն ընդունել է՝ եղել է օրենքի խախտում, բայց դրան ոչ նախորդել և ոչ էլ հաջորդել է որևէ նկատողություն, կարգապահական տույժ, միանգամից աշխատանքից հեռացրել են: Ավելի վաղ Եղիազարյանն իր ազատման պատառճի մասին ասել էր, եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ «Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու»,–ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |