Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա  7-9 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`mարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռնային գոտում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +22․․․+23 աստիճան։

Երևանում՝մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում մարտի 31–ի ցերեկը սպասվում է +22 աստիճան, ապրիլի 1–ին՝ +23։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---