12 ապրիլի 2024 - 18:38 AMT
Բաքուն փոխհատուցում է պահանջում Երևանից «շրջակա միջավայրին վնասելու համար»

Ադրբեջանը Հաագայում պահանջել է Հայաստանից փոխհատուցում վճարել «շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ապրիլի 12–ին միջպետական արբիտրաժի շրջանակում Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցով առաջին դատական նիստը՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պաշտպանության Բեռնի կոնվենցիայի» հիման վրա, հայտնում է Haqqin.az-ը։

Ադրբեջանը 2023–ի հունվարի 18-ին էր առաջին արբիտրաժային գործընթացը սկսել:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե «Հայաստանի գործողությունները լուրջ վնաս են հասցրել շրջակա միջավայրին, հանգեցրել են բնական պաշարների նվազմանը և կենսաբազմազանության ոչնչոցմանը»։

Նշվում է նաև, թե «Հայաստանի շինարարական և լեռնահանքային ապօրինի գործունեությունը, ծառահատումները և տարածքների աղտոտումը վտանեգլ են ֆլորայի և ֆաունայի մոտ 500 տեսակ»։։

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կշարունակվեն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումները տեղի կունենան ապրիլի 22-26-ը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ՄԻԵդ ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։