ՀՀ ԱԳՆ․ Լարվածության աճը Մերձավոր Արևելքում լուրջ մտահոգություն է առաջացնում![]() 15 ապրիլի 2024 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն, անդրադառնալով Իրանի պատասխան գործողություններին Իսրայելի դեմ, հայտարարել է, որ լարվածության աճը Մերձավոր Արևելքում լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ մասին ասվում է ԱԳՆ–ի X-ի միկրոբլոգում։ «Մենք կոչ ենք անում առաջնայնությունը տալ երկխոսությանը։ Հարկ է խուսափել հետագա առճակատումից»,–ասվում է գրառման մեջ։ Իրանը ապրիլի լույս 14–ի գիշերը մոտ 300 ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիանա աջակցել են Իսրայելին՝ հրթիռների մի մասը կասեցնելով մինչ Իրսայելի տարածք հասնելը։ Իսրայելը հայտարարել է, որ մեծ վ նաս չի հասցվել երկրին։ Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։ Իրանն այս գործողությունն իրականացրել է ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում իր հյուպատոսության հարվածի, որի պատասխանատվությունն Իսրայելը չի ստանձնել և որի հետևանքով Իրանի հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներ են սպանվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |