Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում![]() 23 ապրիլի 2024 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Նա այդ մասին ասել է Մոսկվայում, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Բայկալ-ամուրյան մայրուղու վետերան շինարարների հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է Հյուսիս–Հարավ տրանսպորտային միջանցքին, այսօր մենք Վլադիմիր Պուտինի հետ միասին մեկ անգամ ևս քննարկեցինք այդ հարցը։ Համապատասխան հանձնարարականներ են տրվել կառավարության անդամներին։ Վստահ եմ, մոտ ապագայում բոլոր հարցերը կհամաձայնեցվեն և մենք կսկսենք իրականացնել ևս մեկ մեծ նախագիծ»,-ասել է Ալիևը, հայտնում է Haqqin.az-ը։ Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանն Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ։ «Սակայն բեռնափոխադրողների կարիքները մեզ թելադրում են այս ճանապարհի նոր հատվածների կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի կարողանանք ավելացնել բեռնափոխադրումները դրա երկայնքով և դրանով ապահովենք եզակի տրանսպորտային ուղին Հյուսիսից դեպի Հնդկական օվկիանոս»,- նշել է Ալիևը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |