Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ![]() 24 ապրիլի 2024 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի միկրոբլոգում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և նշել, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին տանում նրա անվան դպրոցներ։ «Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ լինեին և երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է նա։ Նա նշել է, որ 109 տարի առաջ ապրիլի 24–ին սկսվել է Հայոց ցեղասպանությունը։ «Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իրենց հինավուրց հողերից ու բնաջնջեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք զոհ գնացին Հայոց ցեղասպանությանը։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։ Փայլանը նաև դատապարտել է Հայոց ցեղասպանության մեղավորներին և հարգանքի տուրք մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը։ «Ես խոնարհվում եմ այդ ժամանակվա բոլոր բարեխիղճ պետական պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիչեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և զանգվածային սպանություններին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալեաթ փաշաների»,- գրել է նա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է։ «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»,–ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |