24 ապրիլի 2024 - 14:05 AMT
Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Նա կոչ է արել լինել ճշմարտության և արդարության կողմից։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է։ Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմից»,- գրել է Լաքոտը։