ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջն ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը։

Նա հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղություններով, հայտնում է Aysor.am-ը։

«Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն է։ Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է՝ համապարփակ և տևական կարգավորման հասնելու համար։

Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները, միանշանակ, արժեքավոր քայլ են այդ ճանապարհին։ Վաղը Բաքվում իմ ադրբեջանցի զրուցակիցներին կոչ կանեմ վստահելի և կայուն հանձնառություն ունենալ բանակցություններին։ Տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է գոյանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները վերջապես հասնեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման, որին իրապես արժանի են։ Պատրաստ ենք շարունակաբար աջակցել Հայաստանին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղություններով և բարձրացնել կազմակերպության ազդեցությունը հենց տեղում»,-ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

«Դուք կարող եք Ձեր հույսը դնել մեր աջակցության վրա, ճիշտ այդպես ես եմ Ձեզ վրա իմ հույսը դնում։ Վստահեցնում եմ, որ նպատակն է նպաստել խաղաղությանն ու կայունությանը՝ այս դժվարին ժամանակներում»։

2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---