14 մայիսի 2024 - 17:00 AMT
Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում կատակել է, որ կցանկանար, որ Հայաստանը 2024 թվականին դառնար Եվրամիության անդամ։ Նա այդ մասին ասել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկման ժամանակ։

Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը։

«Ո՞ր թվականին, ա′յս»,- ծիծաղելով պատասխանել է Փաշինյանը։